• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լատվիայի պատմական Ռունդալե պալատում կայացավ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին և ՀՀ անկախության տոնին

22 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 21-ին Լատվիայի պատմական Ռունդալե պալատի հայտնի Սպիտակ սրահում բրյուսելյան «Ախթամար» քառյակի կատարմամբ տեղի ունեցավ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին և ՀՀ անկախության տոնին:
Միջոցառմանը մասնակցում էին Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լատվիայում հավատարմագրված դիվանագետներ, օրենսդիր մարմնի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպան Մկրտչյանը խոսեց 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի բռնած ուղու մասին՝ մասնավորապես ընդգծելով. «Ժողովրդավարական ճանապարհը և ընդհանրապես ժողովրդավարությունը մեր երկրում ու մեր երկրից դուրս ամենօրյա պայքարով, ամենօրյա աշխատանքով պահվող ու զարգացող ճանապարհ է»:
 
Այնուհետ դեսպանն անդրադարձավ հայ-լատվիական հարաբերությունների զարգացման դինամիկային՝ ընդգծելով. «Այս տարի նախատեսվում էր Լատվիայի նախագահի երկար սպասված այցը Հայաստան, ինչը հետաձգվեց նոր կորրնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Սակայն հուսով ենք, որ այն տեղի կունենա առաջիկայում: Այս տարի նախատեսվում էր նաև Լատվիայի արդարադատության նախարարի այցը Հայաստան, ինչն անչափ կարևոր է՝ հատկապես Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող կարևորագույն բարեփոխումների առումով: Այս այցը ևս հետաձգվեց նույն պատճառով, բայց նույնպես անպայման տեղի է ունենալու: Մեր երկու երկրների հարաբերություններում կարևորագույն ձեռքբերում էր նաև AirBaltic-ի՝ 2020 թվականի մայիսին նախատեսված Երևան-Ռիգա-Երևան թռիչքները, որոնք ևս համաճարակային իրավիճակի պատճառով հետաձգվել են մինչև 2021 թվականի մայիսի 2-ը»:
 
Դեսպան Մկրտչյանը խոսեց նաև 2019 թվականին երկու պետությունների միջև մշակութային ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին: Դեսպանը նշեց. «Նախորդ տարի նույն այս օրը մենք նշեցինք շատ գեղեցիկ միջոցառմամբ՝ Կոմիտասի պատարագով, որը կատարգեց Լատվիայի Ռադիոյի երգչախումբը Սբ. Հովհաննես եկեղեցում: Այդ համերգի նախագիծն ունեցավ ինչ-որ չափով անակնկալ ընթացք: Նույն երգչախմբի կատարմամբ ձայնագրվեց պատարագի ձայնասկավառակ, որի մասին այժմ խոսում են ոչ միայն Լատվիայում և Հայաստանում, այլև մեր սահմաններից դուրս: Այս նախագծի մասին պարբերաբար գրում է միջազգային մամուլը, և հուսով ենք՝ այն դեռ շատ երկար է քննարկվելու»:
Մինչև համերգի մեկնարկը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև «Ախթամար» քառյակը՝ նշելով, որ այն հիմնվել է Բելգիայում ու մեծ ճանաչում ունի ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: